24/04/2014 12:47
Վրաստանի դեսպան. Ոճրագործությունը պիտի դատապարտվի
«Նման ոճրագործությունը, այո, պիտի դատապարտվի, միաժամանակ կուզեք դա իմ անձնական կարծիքը համարեք, բայց տարածարշջանում խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության ճանապարհով»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, հեռատեսությունը՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար»,- ասաց դեսպանը: Նա դժվարացավ ինչ-որ գնահատական տալ Թուրքիայի վրչապետի՝ նախօրեին արված հայտարարությանը, քանի որ նշեց, որ չի ծանոթացել դրան:
«Պատմությունը փոխկապակցված է, և այդ պատճառով մենք պետք է տանք ճիշտ գնահատական իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել այդ օրերին և պիտի կոչ անենք համաշխարհային հանրությանը, որպեսզի նրանք նույն կերպ վարվեն»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի վարչապետը՝ 1915 թ. դեպքերի մասին. Մենք ցավակցում ենք հայերին