24/04/2014 11:43
Տիգրան Մուկուչյան. Այսօր հայի հաստատակամության օրն է
Շատ քիչ է այս օրը համարել միայն սգո օր: Սա նաև հայի ոգու ու հայի պայքարի օր է: Այս մասին ասօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Կենտրոնական ընտրական հանձբաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Այսօր նաև հայի հաստատակամության օրն է: Այն հաստատակամության, որի շնորհիվ մենք ունեցանք Սարդարապատ, մենք ունեցանք անկախ Արցախ ու անկախ Հայաստան, և այս առումով, էլի եմ ասում, օրն ամեն հայի համար ունի շատ խորը ու մեծ նշանակություն»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա նաև անդրադարձավ Ցեղասպանության իրավական ասպեկտներին ու մեր իրավական պահանջներին. «Յուրաքանչյուր նման ոճրագործություն պետք է դաատապարտվի, դատապարվի ըստ արժանվույն, որովհետև դա առաին հերթին ունի կանխարգելիչ նշանակություն, քանի որ դրա ճանաչումն ու դատապարտումը կկանխի երբևէ նման ոճրագործությունների կրկնությունը»,- ասաց Տիգրան Մուկուչանը՝ ավելացնելով, որ կցանկանար երախտիքի խոսք հայտնել աշխարհի բոլոր այն ժողովուրդներին, երկրներին ու դրանց ղեկավարներին, ովքեր ճանաչել և ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
«Միաժամանակ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում նաև մյուս պետութունները կանդրադառնան տեղի ունեցած դեպքերին՝ առավել ևս որ առաջիկայում կլրանա այս դեպքերի 100-ամյակը, քանի որ նման ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետներ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: