24/04/2014 13:15
ԲՀԿ-ական պատգամավոր. Է. Նալբանդյանի վերանշանակումից հետո հույսեր չունեմ
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի հայտարարությունները, հատկապես վերջին շրջանում կրում են բավականին հետաքրիր բնույթ, բայց ես չեմ կարող ասել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան մեր արտաքին քաղաքական վրա»: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
«Կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականությունը, համենյան դեպս վերջին շրջանում, ոչինչ չասող է և ինչպես գիտեք, որևէ արդյունքի մենք չենք հասնել այդ հարցերում»,-ասաց Վ. Բաբայանը՝ ընդծելով, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ պետք է ուժեղացնենք առաջին հերթին մեր արտաքին քաղաքականությունը:
«Նման վիճակում ես ինքս դրա հույսը չունեմ, հատկապես, որ վերանշանակվեց Էդվարդ Նալբանդյանը, ում նախարար եղած ժամանակ մենք պարզ տեսանք, թե ինչ էր կատարվում և կարելի է ասել՝ արտաքին քաղաքականություն չենք ունեցել»,-ասաց Վ. Բաբայանը:
Նշենք, որ ԲՀԿ-ականները Ծիծեռնակաբերդ էին եկել առանց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի: Լրագրողները Վ. Բաբայանից փորձեցին ճշտել՝ ի՞նչն էր դրա պատճառը, ինչի ի պատասխան նա ասաց, որ տեղյակ չէ: