24/04/2014 10:19
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում այսօր, ապրիլի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում ապրիլի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանում ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +15 +17, գիշերը +8 +10 աստիճան: