25/04/2014 09:25
Արամ Հարությունյանը գտնում է, որ նախարարությունում դեռ անելիքներ ունի
«Ես այս պահի դրությամբ իմ պարտականություններն եմ կատարում և որևիցե ավելի բան չեմ կարող ասել»,- երեկ «Ժամանակի» թղթակցին ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը:
Թերթի դիտարկմանը, թե խոսքը գնում է, որ հնարավոր է Կոտայքի մարզպետ դառնա Կովալենկո Շահգալդյանի փոխարեն, Ա. Հարությունյանը հակադարձել է. «Նման առաջարկություն չեմ ստացել: Այս պահի դրությամբ ես իմ պարտականությունները կատարում եմ՝ որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար»: Իսկ համոզված՞եք որ, շարունակելու եք պաշտոնավարել, նման խոսակցություն, առաջարկ եղե՞լ է, որ շարունակելու եք՝ հարցին ի պատասխան ասել է. «Խնդրում եմ՝ ինձ ավելորդ հարցեր մի տվեք: Ընդունեք իմ պաշտոնական պատասխանը. այս պահի դրությամբ ես կատարում եմ իմ պարտականությունները, որևիցե այլ առաջարկություն չեմ ստացել: Ես գտնում եմ, որ ես նախարարությունում անելիք ունեմ»: