25/04/2014 11:22
Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է կառուցվել
ՌԴ-ի Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է կառուցվում, որի հատման կարգը կսահմանվի ապրիլի 25-ին:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս սահմանվելու են սահմանակետերի քանակը և վայրը, ինչպես նաև՝ սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ տրանսպորտի և ապրանքների շարժի հետ կապված դեռևս ոչ մի խնդիր չի առաջացել: