25/04/2014 11:37
Բակում նռնակ է հայտնաբերվել. Լուսանկարներ
Նախօրեին՝ ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 174/1 տան բակում հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «F-1» տեսակի քայքայված նռնակ է` բռնկիչը վրան, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ սակրավորների օգնությունը: Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: