25/04/2014 10:00
ՀԱԿ-ում «քառյակի» նիստին ընդառաջ վիճաբանություն է եղել
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` կուսակցությունում երեկ բավական տգեղ վեճ է եղել, թե ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրի ՀԱԿ-ը այս ուրբաթ սպասվող «քառյակի» նիստին, և ընդհանրապես, ինչպես պետք է իրեն պահի «քառյակում»:
Հնչել են տեսակետներ, որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ այլևս գնալու ճանապարհ չկա, քանի որ նրանցից հնարավոր չէ ակնկալել ռեալ քայլեր իշխանափոխության ուղղությամբ, սակայն Լևոն Զուրաբյանը ատամներով պաշտպանել է հատկապես ԲՀԿ-ին, ինչին ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը կեսլուրջ-կեսկատակ ասել է, որ երևի թե ոմանք 2017-ի ԱԺ ընտրություններին կմասնակցեն ԲՀԿ-ի կազմում: Ասում են, թե Ջհանգիրյանը վերջերս անգամ կուսակիցների շրջանում ուղղակիորեն արտահայտվում է, որ իշխանափոխության երազանքին ժամանակն է արդեն հրաժեշտ տալ, և մտածել ռեալ բաների մասին»: