25/04/2014 09:45
Բաղդասարովը լրագրողների հարցերին չի պատասխանում
«Ժողովուրդն» արդեն տևական ժամանակ է՝ փորձում է հարցեր ուղղել «Արմավիա» ընկերության նախկին սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովին, սակայն ապարդյուն: Մ.Բաղդասարյանը հենց լսում է, որ իրեն անհանգստացնողը լրագրող է, անմիջապես ասում է, թե ինքն զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Իսկ երեկ Մ. Բաղդասարովը շատ ագրեսիվ էր, և առանց հարցը լսելու, միանգամից ասաց «ոչ» ո անջատեց հեռախոսը:
Նշենք, որ ընդամենը Մ. Բաղադասարովից փորձում էինք պարզել, թե ինչպես է լուծվելու «Արմավիաի» նախկին աշխատակիցների աշխատավարձերի խնդիրը և արդյոք ընկերությունը սնանկ է ճանաչվել, թե՝ ոչ»,- գրել է «Ժողովուրդը»: