25/04/2014 10:29
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ անգամ չկատարեց իր խոստումը
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի «Հայոց հիշատակության օրվան» նվիրված ուղերձին, որում ևս մեկ անգամ նախագահն անցյալ դարում կատարված ոճրագործությունը «Ցեղասպանություն» չի անվանել:
«Նախագահ Օբաման շարունակում է վարել արտաքին աղբյուրների վրա հիմնված իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ՝ Թուրքիային արդյունավետ հնարավորություն տալով վետո սահմանել մարդկության դեմ կատարված հանցագործությանը Ամերիկայի պատասխանի համար:
Տխուր ՝ տեսնել մեր նախագահին, ով իշխանության է եկել՝ խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այժմ օտար կառավարության քաղաքական ճնշմամբ փորձում է այլ բան ասել մեր երկրի արխիվներում մանրամասնորեն և ամբողջական ներկայացված Ցեղասպանության մասին:
Փաստը մնում է փաստ, որ հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած բարելավում պահանջելու է, որ պաշտոնական Անկարան ընդունի իր ժխտողականությունը, իր բարոյական ու նյութական պատասխանատվությունը և համաձայնի մարդկության հանդեպ իրականացված և դեռևս անպատիժ մնացած հանցագործության հարցում միջազգային ճշմարիտ ու արդար որոշմանը: Մենք խորապես հիասթափված ենք, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումը հերթական անգամ՝ հետևելով նախորդ նախագահներին», - հայտարարել է Համբարյանը: