25/04/2014 10:55
Ստարովոյտովայի սպանությունը պատվիրել է Պետդումայի պատգամավորը
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն եղել է պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության հանցակիցը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Գլուշենկոյի փատաբան Ալեքսանդր Աֆանասևը հայտարարել է, որ իր պաշտպանյալը նշել է նաև մյուս հանցակցի անունը, որը դեռևս չի հրապարակվի:
Փաստաբանի խոսքով՝ Գլուշենկոն խոստովանել է իր մեղքը, պատմել մանրամասներ Ստարովոյտովայի սպանությունից:
Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովան գնդակահարվել էր Սանկտ-Պետերբուրգ քաղաքում՝ 1998թ.-ի նոյեմբերի 21-ին:
Սպանության մեջ մեղադրվող 8 անձանց նկատմամբ մեղադրական դատավճիռներ են կայացվել: Սպանության անմիջական կատարողը և կազմակերպիչները դատապարտվել են 11-24 տարվա ազատազրկման: