Հովհաննես Չեքիջյանի «կյանքի կանոնները». Կատարելությունը փախչում է ինձանից

10/05/2014 16:51

Հովհաննես Չեքիջյանի «կյանքի կանոնները». Կատարելությունը փախչում է ինձանից


Aysor.am-ը ներկայացնում է Հովհաննես Չեքիջյանի «կյանքի կանոնները»:

Հովհաննես Չեքիջյանին անվանում են դարաշրջանի երաժշտական արվեստի ֆենոմեն: Նա 53 տարի անընդմեջ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի, 1946-1960 թթ. եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալը, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։ 

Մանկությունից ամենավառ հիշողությունս այն է, որ հազիվ 5 տարեկան էի ու չէի խոսում, ծնողներս շատ մտահոգված էին այդ պատճառով: Հիմա էլ, իհարկե, շատ լավ չեմ խոսում: Բայց հայրս  Կոմիտասի աշակերտներից մեկն էր, նրա ընկերները հաճախ գալիս էին մեր տուն ու բազմաձայն երգում, ես էլ նրանց լսում ու կրկնում էի: Խոսել չէի կարողանում, բայց երգում էի:

Կոմիտասի երգերը փոքր հասակից մեծ տպավորություն թողեցին ինձ վրա, հետագա կյանքիս վրա այդ տպավորությունս շատ որոշիչ եղավ:

Երաժշտությունը այնպիս բան է... դա զուտ նոտաներ կատարելը չէ: Յուրաքանչյուրն էլ կարող է սովորել և նվագել, բայց բացահայտել, թե այդ նոտաներով ի՞նչ է ցանկացել ասել կոմպոզիտորը, ամեն դիրիժորի «ակնոցից» է կախված: Նոտաները նույն են, դրանց մեկնաբանությունն է տարբեր:

Դիրիժորը առաջին հերթին մեկնաբան է: Այդ մեկնաբանության տեսակետից պետք է ձգտենք, որ այն հնարավորինս կատարյալ լինի:

Ինչքան հասակ եմ առնում, այնքան հասկանում եմ, որ կատարելությունը ինձանից փախչում է:

Ես ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ձգտում եմ կատարելության:

Ամեն մարդ մի բանի համար է ծնված, ամեն մարդ ամեն բան չի կարող անել: Դիրիժորների համար ասում են, որ փայտիկով են ծնվել: Ամեն երաժշիտ չէ, որ փայտիկ կբռնի: Խումբ ղեկավարելու համար էլ լավ երաժիշտ լինելը բավարար չէ, շատ բան կա դրա մեջ, ուրիշ հատկություններ են պետք, որ այդ խումբը միասնական լինի, օրինակ, որ 100 հոգին նույն ձևով մտածեն:

Ես խմբի առաջ, որ կանգնում եմ, ոչ թե խմբի անդամների ունակությունների ու հնարավորությունենրի վրա եմ հենվում, այլ նրանց միջից քաշում են այն, ինչ ինձ պետք է: Դա է իմ գաղտնիքը:

Արվեստը պետք է բարձրացնի մարդուն, բայց մատուցման ձևեր կան, եթե մարդու ունակությունները հաշվի չառնես, նա չի ընկալի: Խմբի անդամների դեպքում էլ է այդպես, հակառակ դեպքում նրանք չեն կարող իրար հետ նվագել:

Ես ունեմ իմ ձեռագիրը, մեր խումբը ունի իր հնչողությունը: Մեկ ուրիշով այն կդառնա ուրիշ խումբ, դա դժվար է բացատրել, բայց մեր ամեն փորձին ապացուցվում է:

Խումբը ղեկավարելու դժվարությունը այն է, որ հարյուր հայ նույն վայրկյանում պետք է նույն բանը մտածեն, դա շատ դժվար է: Խմբի անդամները պետք է համերաշխ լինեն, որ կարողանան իրար հետ ելույթ ունենալ: Օրինակ, եթե խմբի անդամներից երկուսը իրար հետ առավոտյան վիճած են եղել, նրանց ձայները տարբեր են հնչում երգչախմբում: Մերը միասնական երգելու արվեստն է, հենց դա է, որ տարբերում է մեզ մյուսներից: Ես պարտավոր էի ստեղծել մի խումբը, որ իրար հետ շատ համերաշխ լինի, իհարկե, մարդիկ փոխվում են, բայց հիմնական խումբը իմն է, և իմ հնչողությունը, իմ ձեռագիրը կա շատ որոշակի:

Ես հազիվ 14 տարեկան էի, Ստամբուլի խմբում նվագում էի, խմբավարը հիվանդ էր, ինձ առաջարկեցին անցկացնել փորձը: Առաջին անգամ ձեռքս բարձրացրեցի ու հասկացա, որ թեև սա դժվար գործ է, բայց իմ գործն է: Ու արդեն 70 տարի ես բեմի վրա եմ:

Բեմում ես կերպարանափոխվում եմ. այնտեղ ոչ թե անձ եմ, այլ՝ մեկնաբան, և մեկնաբանությունը պետք է մատուցեմ այնպես, որ ժողովուրդը ինձանից գոհ մնա: Ժողովուրդն էլ, երբ նստում է աթոռին, պետք է համերգից հետո այլ մարդ դարձած վեր կենա, առօրյա կյանքից այն կողմ ընկալած, հոգեպես մաքրված գնա դահլիճից:

Մի առիթով օդաչուի հետ խոսում էի, ասաց՝ մենք անսարքությունից չենք վախենում, այլ, որ մեր ուղևորների մեջ մի գիժ չլինի: Բեմում ամեն ինչ է եղել:

Եղել է, որ հոսանքը անջատվել է՝ շարունակել ենք, բեմից մարդիկ ընկել են՝ շարունակել ենք, պատահել է, որ մկան հետևից կատուն վազել է՝ շարունակել ենք, մի էջի փոխարեն երկուսը շուռ են տվել՝ շարունակել ենք: Իմ գործը ինֆարկտի բուն է, կարող է սիրտդ նույն րոպեին չդիմանալ, որովհետև անակնկալները շատ են:

Երազում էի նավապետ դառնալ, բայց ինչպես ասում են՝ մուրազը մնաց սրտումս, ուզում էի մաքառել ալիքների հետ, բայց դա չեղավ, թեև դա չի նշանակում, որ կյանքի հետ չեմ մաքառել, կյանքի անակնկալները շատ եմ ճաշակել:

Երբեք չեմ փորձել վախ ներշնչել իմ խմբի անդամներին, ես վախը չեմ ընդունում, բայց հարգանքը կարևոր է:

Փառքի հասած մարդը ճանապարհ անցած մարդ է, ու շատ անգամ փշոտ ճանապարհ անցած մարդ: Իմ ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են եղել, որոնք ես հաղթահարելով առաջ եմ գնացել ու ոչ մեկի հետ չեմ կիսվել դրանց մասին:

Ես բեմ բարձրացող մարդ եմ, և չհանդուրժողներն էլ ունեմ, դա  անխուսափելի է:

Փողոցում չեմ կարող հանգիստ քայլել, անընդհատ գալիս, մոտենում են մարդիկ, ռեստորանում մեկ էլ կտեսնես, շամպայն են հյուրասիրում, ես չեմ սիրում նման բաներ, բայց ճանաչված մարդու փեշակը դա է:

Եթե ես կարողացա ունկնդրի վրա լավ տպավորություն թողնել, ունկնդրի սրտաբուխ ծափահարությունները ստանալ, դա ինձ համար լավագույն գովասանքն է ու դրանից ավելի բարձր վարձատրություն չկա: Աշխարհում ոչ մի միլիարդատեր իմ ստացած ծափերն ու ծաղիկները չի ստացել:

Մինչև վերջերս համոզված եմ եղել, որ փողը կարևոր չէ, և պետք է աշխատել հանուն գաղափարի, բայց հիմա տեսնում եմ, որ փողն էլ կարևոր է, հետևապես իմ կյանքը կամ շատ սխալ, կամ շատ ճիշտ եմ ապրել: Մարդիկ հիմա ձգտում են քիչ աշխատել, շատ փող ստանալ, ես իմ կյանքը հակառակն եմ ապրել:

Համերգների ժամանակ մեծ էներգիա եմ վատնում, կյանքիս մի մասը թողնում եմ բեմում, և իհարկե, քնել հնարավոր չի այդ լարվածությունից հետո: Շատ անգամ ուզում եմ խոսել, շփվել մարդկանց հետ, որովհետև այնտեղի կյանքը շատ բարդ է և միանգամայն տարբեր իրական կյանքից, ուզում եմ իրական կյանք վերադառնալ, որովհետև բեմում կտրվում եմ ամեն ինչից:

Ընդհանրապես չափսոսողները հիմնականում կանայք են, տղամարդիկ հաճախ մտածում են, եթե սա չանեի՝ լավ կլիներ:

Ես այն տղամարդկանցից եմ, որ երբեք իմ արածը կատարյալ չեմ համարում ու միշտ ձգտում կա կատարելության, սակայն գիտեմ, որ այդ գոյություն չունեցող կատարելությանը հորիզոնի նման մոտենալը հնարավոր չէ:

500 տղամարդու հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, քան 5 կնոջ: Ո՞վ կարող է բացատրել կնոջը, կինը այսօր մի բան է ասում, հաջորդ օրը 180 աստիճան փոխված է:

Սուտ խոսելը երբեք չեմ կարողանում հանդուրժել, այդ մարդու հետ գործ չունեմ, որովհետև ստախոսը նաև անխելք մարդ է: Նա կարող է այսօր ինձ խաբել, բայց 5 օր կամ 5 տարի հետո դա կարող է ջրի երես դուրս գալ: Սուտը նման է կեղծ փողի, այն կարող է անցնել, բայց մի օր կբացահայտվի: Մեր խմբում ինձ սուտ չեն համարձակվի ասել, ինչքան էլ դժվար լինի, ես պետք է ճիշտը իմանամ, և դրության մեջ կմտնեմ: 

Հարգում եմ Աստծո 10 պատվիրանները և առաջնորդվում դրանցով:

Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ իրենց տեսնեն 3 անձի աչքերով և ավելի դիվանագետ լինեն, քան կան:

Նախորդող հրապարակում՝ Արմեն Հյուսնունցի «կյանքի կանոնները». Ամենադժվարը ինքդ քեզ չխաբելն է

Լևոն Մալխասյանի «կյանքի կանոնները». Կարող եք գրել՝ Մալխասը անկանոն մարդ է

Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ