28/05/2014 14:47
Սեյրան Օհանյան. Ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից
Նախօրեին հայ դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ ադրբեջանական դիվերսիոն-հետախոզական գործողությանը: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը.
Ս. Օհանյանն ընդգծեց, որ նման քայլեր հակառակորդը սովորաբար ձեռնարկում է որոշակի օրերին:
«Խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ մենք ունենք մեկ զոհ և վիրավորներ:
«Վիրավորների վիճակը բավարար է: Փառք ու պատիվ բոլոր տղաներին, որ պատրաստ են զոհել իրենց երիտասարդ կյանքը հանուն մեր երկրի անվտանգությանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, այս գիշեր ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսիա` սահմանին. Մենք մի զոհ ունենք, թշնամին՝ առնվազն երկու