06/06/2014 14:30
Պորոշենկոն մտադիր է լուծել ուկրաինական ճգնաժամը 3 ամսում
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն նպատակ ունի իր երդմնակալությունից հետո համաներում հայտարարել և այցելել Դոնբաս:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն նպատակ ունի ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծել երեք ամսում:
Պորոշենկոյի ծրագիրը ենթադրում է ներուկրիանական երկխոսության խրախուսում, միջազգային երկխոսություն ժնևյան կամ այլ ձևաչափով, ինչպես նաև Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացում:
Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը նախատեսվում է հունիսի 7-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև այս պահը չի շնորհավորել Պորոշենկոյին հաղթանակի կապակցությամբ: Նշվում է, որ երդմնակալությանը ներկա է գտնվելու Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ով ճգնաժամի հենց սկզբում Կիևից հետ էր կանչվել Մոսկվա: