11/06/2014 09:59
Նարեկ Սարգսյանը խոստանում է՝ Աֆրիկյանների շենքը նույնությամբ կվերակառուցվի
Երեկ «Հայկական Ժամանակը» մի քանի հարց է ուղղել քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին՝ կապված Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման հետ.
-Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք ուզում հուշարձանի փոխարեն հյուրանոց կառուցել:
-Աֆրիկյանների հյուրանոց դառնալը... այդտեղ փողոցի լայնացման խնդիր կա: Քաղաքում կա շատ լուրջ մագիստրալ: Սա է շտկվում:
-Կարո՞ղ եք երաշխավորել, որ շենքը նույնությամբ կվերակառուցվի:
-Ես կարող եմ նույնիսկ ամբողջ պատասխանատվությունը իմ վրա վերցնել: Դա, անպայման, կհավաքվի ու լիարժեքորեն կտեղափոխվի:
-Ու՞ր է տեղափոխվելու:
-Շատ մոտ տարածք:
-ՀԱՊԿ ակադեմիայի շենքի հարցով նորություն կա՞:
-Նախագծով ամբողջությամբ նույն ճարտարապետությունը պետք է պահպանվի: Ես դրան հետամուտ եմ լինելու, որ ամբողջությամբ վերականգնվի:
-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ակտիվիստները քրեական հանցագործություն են կատարել՝ ցանկապատները հանելով:
-Ես չգիտեմ, մանրամասն ծանոթ չեմ: