08/07/2014 20:31
Ազատամարտիկի թոռներին շտապ բուժում է անհրաժեշտ. 200 հազար դրամ է պետք
Ազատամարտիկ, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Յուրիկ Ավետիսյանի 2 թոռները բուժման կարիք ունեն, սակայն ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում: Նրա կինը՝ տիկին Նինան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թոռների մոտ ախտորոշվել է լեյկոպենիա հիվանդություն, սակայն առավել հստակ ախտորոշման համար երեխաները պետք է բուժում ստանան Մոսկվայում:
«Երեխաները պետք է դեռ 2 շաբաթ առաջ մեկնեին Մոսկվա, մենք ունենք Մուրացան հիվանդանոցից տեղեկանք, որ ախտորոշման համար պետք է Մոսկվայում հետազոտություն իրականացվի, սակայն անհրաժեշտ 600 հազար դրամը չունենք: Առողջապահության նախարարությունը համաձայնել է գնել տոմսերը, իսկ Առաջինը տիկին Ռիտա Սարգսյանը տրամադրել է 400 հազար դրամը, սակայն ևս 200 հազար դրամ է անհրաժեշտ: Մենք այժմ ապրում ենք վարձով, քանի որ մեր տունը վաճառեցինք երեխաներին բուժելու համար, բայց հիմա անգամ այդ հետազոտության գումարը չունենք»,- ասաց նա:
Տիկին Նինայի խոսքով՝ իրենք դիմել են մի շարք կազմակերպությունների, սակայն ապարդյուն:
Հաշվեհամարը բացվել է Unibank-ում՝ 905 1410200410850: