08/07/2014 16:35
Գրքերի ցուցահանդես-տոնավաճառ` Միսաք Մանուշյանի պուրակում
Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքի բոլոր գրախանութներին, հրատարակչություններին, ինչպես նաև բոլոր գրքասերներին հրավիրում է Մաշտոցի պողոտայի հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝ մասնակցելու Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին նվիրված գրքերի ցուցահանդես-տոնավաճառին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Միջոցառումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում։
Տոնավաճառը տեղի կունենա հուլիսի 10-ին ժամը 11:00-18:00: Մանրամասների համար զանգահարել տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով: