08/07/2014 19:08
Հնդկաստանում մտադիր են արտահանձնել բռնաբարված աղջիկների դիակները
Հնդկաստանի հետաքննությունների կենտրոնական վարչությունը մտադիր է արտահանձնել բռնաբարված դեռահաս 2 աղջիկների դիակները, ովքեր հայտնաբերվել էին ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնում է BBC-ին:
Վարչությունից հայտնել են, որ հետաքննության շրջանակներում անհրաժեշտ է նորից դիահերձում կատարել: Երկու աղջիկները կորել են այն ժամանակ, երբ դուրս են եկել տնից զուգարան գնալու, որը գտնվել է փողոցում:
Նրանց դիակները հայտանբերվել են հաջորդ օրը: Փորձագետների կարծիքով, աղջիկներին մի քանի անգամ բռնաբարել են, որից հետո էլ նրանք շնչահեղձ են եղել:
Մայիսի վերջին նախագպետը հանձնարարել է մասշտաբային հետաքննություն սկսել այս դեպքի առնչությամբ: