09/07/2014 15:02
ՀՀ զինված ուժերում զրահամեքենաների բախում տեղի չի ունեցել. Ա. Հովհաննիսյան
ՀՀ զինված ուժերում զրահամեքենաների բախում տեղի չի ունեցել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսանկ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ զրահամեքենաների (БМП) վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Արևշատ գյուղի վարչական տարածքում 3 տանկեր բախվել են միմյանց:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո ծուխ է սկսել բարձրանալ:
Այս պահին պարզվում է՝ զոհեր և վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ БМП-ները ՀՀ ՊՆ հաշվեկշռում են հաշվառված: