09/07/2014 09:36
«Երկու ժողովրդների միջև հարաբերությունները շատ ավելի կարևոր են»
«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է հարցազրույց թուրք հրատարակիչ, Հայաստանի «Հակոբ մեղապարտ» պատվո շքանշանակիր, մարդու իրավունքների պաշտպան Ռագըթ Զարաքոլիի հետ:
-Դուք կրկին Հայաստանում եք, ո՞րն է այս անգամ Ձեր այցի նպատակը:
-Իմ այցի առիթը «Վշտապատում» գրքի թուրքերեն հրատարակության հետ է կապված, որը Ցեղասպանությունից փրկված հայորդիների վկայությունն է, և որի հրատարակիչն եմ:
-Դուք տասնամյակներ շարունակ պայքարում եք թուրք հասարակությանն իր պատմության մութ և փակ էջի՝ Հայոց ցեղասպանության հետ առերեսելու ուղղությամբ: Մենք, ի վերջո, հարևաններ ենք և պետք է հարաբերություններ ունենանք: Դուք համարո՞ւմ եք, որ Ձեր գործունեությունը հենց այդ հարաբերությունները կարգավորելուն է ուղղված:
-Պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու համար սպասելու ժամանակ չունենք մենք, երկու ժողովրդների միջև հարաբերությունները շատ ավելի կարևոր են: Մենք ոչ թե պետական դիվանագիտության, այլ ժողովրդական դիվանագիտության կողմնակից ենք: Երկու ժողովրդների միջև հարաբերությունները կարգավորելու համար պետք է սպասել ոչ թե պետությունների միջև հարաբերությունները լավանալուն, այլ մենք արդեն սկսել ենք ժողովրդների միջև դիվանագիտությունը զարգացնել, և իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է իրավական դաշտի վրա բերելու այդ ամենը՝ Ցեղասպանության ճանաչումը և դրա հետևանքների վերացումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: