09/07/2014 11:49
Ա. Բաղդասարյան. ԼՂ հիմնախնդրի շուրջ նկատվում է մեծացող լարվածություն
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ նկատվում է մեծացող լարվածություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղադասրյանը:
Բանակցային գործընթացի շրջանակում, նրա կարծիքով, պետք է ակտիվ քննարկումներ սկսվեն քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ, որպեսզի բանակցային սեղանին դրվի կողմերի համար նախընտրելի տարբերակ:
Ա. Բաղդասարյանն ասաց, որ Ադրբեջանն օրեցօր զինվում է սպառազինություններով. «Ադրբեջանը սպառազինություններ է ձեռք բերում մեծ ուժգնությամբ, սպառազինություններ է ձեռք բերում Մաքսային միության երկրներից, թուքական երկրներից, Իսրայելից, ԱՄՆ-ից: Սա մտահոգիչ է»,- ասաց նա՝ ավելացելով, որ Հայաստանի զինված ուժերը նույնպես շարունակաբար պետք է արդիականացվեն:
«Այդ առումով մենք այսօր անելիք ունենք»,- եզրափակեց խոսքը Ա. Բաղդասարյանը:
Անդրադառնալով Ուորլիքի վերջին հայտարարությանը՝ Ա. Բաղդասարյանն ասաց, որ նման հայտարարությունները մտահոգիչ են:
«Սա այն է, ինչ տեսնում են նրանք, ու լավ է, որ նրանք այդ մասին հայտարարում են: Այդ պատճառով ել գտնում ենք, որ հայկական կողմը պետք է ձևավորի իր տեսլականը»,- ասաց նա: