09/07/2014 13:11
Ադրբեջանի ԶՈւ-րի 3 զինծառայող վիրավորվել է զորավարժությունների ընթացքում
Ադրբեջանական բանակի 3 զինծառայող հուլիսի 8-ին կայացած զորավարժությունների ընթացքում վիրավորվել է:
APA գործակալության փոխանցմամբ՝ նռնակի հետ անզգույշ վարվելու պատճառով Գաշիմլի Բահրամ Մագերամ օղլին, Մամեդով Օրհան Ալահվերդի օղլին և Աղալարզադե Ռահիմատ Ասկեր օղլին թեթև վնասվածքներ են ստացել:
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկություններով՝ վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Գյանջա քաղաքի զինվորական հոսպիտալ:
Նշվում է, որ նրանց վիճակը գնահատվում է բավարար: