09/07/2014 12:28
Հայաստանը ԵՏՄ-ին հաստատ կանդամակցի. ՕԵԿ նախագահ
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա, բայց համոզված եմ, որ այդ անդամակցությունը պետք է իրականացնի ուժեղ, բանակցող թիմ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Չեմ տեսնում թիմ, որը կարող է անդամակցումն իրականացնել ու նաև հետագա բանակցությունները վարել: Լուրջ պրոֆեսիոնալ թիմ պետք է աշխատի, որպեսզի արդյուք լինի»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ ՕԵԿ առաջնորդն ասաց, որ Հայաստանը պետք է հասկանա, որ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Եվրոպայում և ո՛չ էլ ԱՄՆ-ում Հայաստանի ցավով չեն ապրում.
«Մենք պետք է մեր հարցերը բարձրացնենք և լուծենք»:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետաձգումներին, ապա Ա. Բաղդասարյանը կարծում է, որ հետաձգումները կարող են լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ, այդ թվում և՝ կադրային փոփոխությունները: