09/07/2014 17:59
Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գործարարներին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ամերիկահայ մի խումբ գործարարների և նրանց հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո խառայությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման և շենացման գործում՝ արժևորելով նաև սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: