09/07/2014 16:54
Դուբայում ամեն կորցրած կիլոգրամի համար քաղաքացիները ոսկի կստանան
Դուբայի քաղաքապետարանը իրականացնում է յուրահատուկ ու օգտակար մի ծրագիր, որն ուղղված է բնակչության առողջությանը: Քաղաքի իշխանությունները բոլոր գեր բնակիչներին, անկախ տարիքից, սոցիալական դիրքից, հրավիրում են նիհարելու նախագծի և յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի համար քաղաքապետարանը պատրաստ է մաքուր ոսկով վճարել:
Այս ծրագրով առաջին հերթին պայքար է տարվում երեխաների գիրացման դեմ, որը Միացյալ Արաբական Էմիրություններում լուրջ խնդիր է, սակայն կարող են մասնակցել նաև մեծերը: Ծրագրի անցկացման մասին պաստառներ կարելի է տեսնել ողջ քաղաքում: Պայմաններն այսպիսին են. երկու ամսվա ընթացքում հարկավոր է նիհարել նվազագույնը 2 կիլոգրամով, այս դեպքում մասնակիցը յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կստանա մեկ գրամ թանկարժեք մետաղ: Մրցանակը կրկնապատկվում է, եթե նախագծին մասնակցում է ողջ ընտանիքը և եթե երեխան նիհարում է 2 կիլոգրամից ավելի: Այսինքն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեկ կիլոգրամի դիմաց կստանա 2 գրամ ոսկի: Այս մասին գրում է տեղական Khaleej Times թերթը: