09/07/2014 09:23
Երրորդմասցի Լյովիկի ու Էդիկ Մադաթյանի որդու միջև «ռազբորկան» է տեղի ունեցել
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև:
Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է Երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:
Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, թերթի տեղեկություններով, երկու կողմերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Թերթի տեղեկություններով՝ Արման Մադաթյանը և Երրորդմասցի Լյովիկը ժամանակին մտերիմ են եղել, սակայն տևական ժամանակ է, ինչ նրանց հարաբերությունները լարված են։