09/07/2014 14:18
1 տարեկան երեխան ապրում է գոմում. Ընտանիքին մեր օգնությունն է պետք
«Օգնենք կարիքավոր ընտանիներին» Facebook-յան էջն անդրադառձել է ևս մեկ ընտանիքի, որին մեր օգնությունն է պետք: Էջը գրում է.
«Նկարում պատկերված հրաշքը 1 տարեկան Հասմիկն է, նրա մայրը` 24-ամյա Նելլին, ունի 1 երիկամ, այն էլ բորբոքված է, ունի լուրջ առողջական խնդիրներ, իսկ հայրը` սրտի արատ ունի և չնայած հիվանդությանը` բանվորություն է անում: Այս փոքրիկ ընտանիքը բնակվում է գոմում: Այո` անասնագոմում առանց տարրական պայմանների, առանց ոչնչի: Հոր վաստակած 2000 դրամով էլ դեղեր են գնում: Երեխան չունի ուտելիք, տակդիր, խաղալիքներ, ավելի ճիշտ ոչինչ էլ չունի: Մեկ աթոռ և մեկտեղանոց մեկ մահճակալ: Վերջ: Նելլին դեղերով է ապրում, «պյատնիկ» կոչվող նաև միզամուղ և ցավազրկող դեղեր են հարկավոր: Ընտանիքին անհրաժեշտ է ամեն ինչ, առավել ուշադրություն ենք դարձնում վիտամիններով հարուստ սնունդի վրա: Երեխայի համար` հագուստ, խաղալիքներ: Նելլիի և ամուսնու համար հագուստ, աղջկա համար անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, լվացքի փոշիներ, մաքրող միջոցներ, մի խոսքով` ամեն ինչ»:
Օգնելու համար կամ հարցերի դեպքում դիմել էջի համակարգող Սոնա Ռոբերտսին: