09/07/2014 09:55
Իմ հասցեին զազրախոսողների երակներում թուրքի արյուն է հոսում. գեներալ Մանվել
Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում և գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձևակերպում։ Սույն խոսակցությունների վերաբերյալ «Հայկական Ժամանակը» մեկնաբանություն է խնդրել Մանվել Գրիգորյանից:
-Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։
-Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որևէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետեւ թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։ Դեռ պատերազմի ժամանակ թուրքերն իմ համար գլխագին էին առաջարկում՝ շատ մեծ գումարներով, իմ հասցեին բանսարկություններ էին տարածում, և ես վստահ եմ, որ իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում: