09/07/2014 16:06
«Գինդ» շաբաթաթերթի միջոցով մարդկանցից խոշոր չափերի գումար է հափշտակել
Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Գինդ» շաբաթաթերթի միջոցով մարդկանցից խոշոր չափերի գումար հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկտավական համակարգից:
Ըստ Սամվել Սահակյանին առաջադրված մեղադրանքի` նա 2012 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, դեռևս ապրիլ ամսին «Գինդ» շաբաթաթերթով հայտարարություն է տվել, թե իբրև Երևան քաղաքի Անդրանիկի 10/3 շենքի 1-ին հարկում վաճառում է վերանորոգված բնակարաններ: Նշված պատրվակով իրեն դիմած անձանցից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի և խոշոր չափերի հասնող գումար:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 2 Մասի 2 Կետի և 178 Հոդվածի 3 Մասի 1 Կետի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: