09/07/2014 10:55
Հալեպի հայաշատ թաղամասերում կրկին հրթիռակոծություն է եղել
Նոր Գյուղը կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-յան էջից:
Երեկ երեկոյան գրոհայինները կրկին գազի բալոններով պատրաստված ինքնաշեն հրթիռներ են բաց թողել խաղաղ բնակիչների ուղղությամբ: Արձանագրվել են նյութական վնասներ և վիրավորներ, որոնց վիճակը մտահոգիչ չէ:
Ամենամեծ պայթյունը գրանցվել է Նոր Գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում, որին հաջորդել են պայթյունները Ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց և «Արևելք» տպարանի մոտ:
Պայթյունի հետևանքով վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճեանները, Նվեր Գրտանեանը, և Հռիթ Ղազարեանը: