09/07/2014 16:38
ԻԻՀ ԱԳՆ-ն հերքում է. Իրանն Իրաքին ռազմական ինքնաթիռներ չի տրամադրել
Իրանն Իրաքին ռազմական ինքնաթիռներ կամ ռազմատեխնիկա չի տրամադրել: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «Ասրիրան.քոմ» կայքը, հղում անելով Իրաքի ԶՈւ գլխավոր հրամանատարության մամլո խոսնակին, տեղեկացրել էր, որ Իրանն Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի պահ տված 130 ինքնաթիռները:
Տեղեկատվության մեջ նշվում էր, որ 1991թ. երբ ԱՄՆ-ն հարձակվեց Քուվեյթի վրա, Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյն այդ ինքնաթիռները տրամադրել էր Իրանին, որպեսզի դրանք ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարձակման ժամանակ չվնասվեին: Այնուհետև Սադդամ Հուսեյնը և իրաքի այլ բարձրաստիճան պաշտոնյաները պահանջել էին, որպեսզի Իրանը հետ վերադարձնի իրենց ինքնաթիռները, սակայն Թեհրանը մինչ այժմ հրաժարվում էր դրանք տրամադրել»,-նշում է իրանական աղբյուրը: