09/07/2014 16:13
Իսակով-Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության փոփոխություն
Երևան քաղաքի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթևեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։ Նշված փոփոխությունը կսկսի գործել հուլիսի 10-ից։