09/07/2014 18:53
Կարեն Մկրտչյանը պատասխանում է փաստերով. Վճարման անդորրագրերը. Լուսանկարներ
Դերասան Կարեն Մկրտչյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո, համացանցում տարածվեցին տարբեր գրառումներ այն մասին, թե ինչո՞ւ դերասանը չի հրապարակում իր բուժման համար ծախսած գումարների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև՝ նշում, թե ո՞րտեղ է բուժում ստացել: «Կարեն Մկրտչյանը շառլատան է, որը յուրացրել է 80.000 դոլար» վերտառությամբ գրառումը արագորեն տարածվեց համացանցում: Կարեն Մկրտչյանն էլ որոշեց պատասխանել դրանց՝ փաստերով ու անդորրագրերով:
Կարենի կինը՝ Մարիան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ծանոթ են այդ գրառումներին և շատ նյարդայնացել են դրանցից: «Թող ներկայացնեն իրենց խոսքերի ապացույցները, չի կարելի մարդու անվան հետ խաղալ: Բանկում հաշվեհամարի վրա դեռևս մնացել է 13-14 հազար եվրո, որը Կարենին անհրաժեշտ է հոկտեմբերին Գերմանիայում որոշ բուժծառայությունների համար, քանի որ բուժումը դեռևս լիովին չի ավարտվել»,- ասաց նա:
Մարիայի խոսքով՝ իրենք չեն ճանաչում Գևորգ Ալեքսանյան անունով Facebook-յան օգտատիրոջը, ով էլ այսօր իր էջում գրառում էր կատարել Կ. Մկրտչյանի վերաբերյալ, նշելով, որ «Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղի հրապարակի ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ուր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչու ես լռում դրանց մասին: Ինչու չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների»:
«Մենք նրան չենք ճանաչում, ասում են, ինչ-որ բլոգեր է, իսկ դա կեղծ պրոֆիլ է»,- ասաց Մարիան:
Նա Aysor.am-ի թղթակցին տրամադրեց Կարեն Մկրտչյանի՝ Գերմանիայում ստացած բուժման և հյուրանոցում մնալու համար կատարված վճարումների հետևյալ անդորրագրերը.
Նախորդող հրապարակում՝ Կ. Մկրտչյան. Հիմա ոչ թե կժպտամ, այլ կծիծաղեմ հարվածողի երեսին (Տեսանյութ)