09/07/2014 14:26
Պորոշենկոն այցելել է ուկրաինական բանակի կողմից ազատագրված Սլավյանսկ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այցելել է Սլավյանսկ և հանդիպել տեղի բնակչության հետ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն հավաստիացրել է Սլավյանսկի բնակչությանը, որ իրենք ամեն ջանք կգործադրեն քաղաքում բնականոն կյանքի վերականգնման համար:
Ուկրաինայի նախագահը պարգևատրել է այն մարտիկներին, ովքեր աչքի են ընկել քաղաքի ազատագրման գործում և հույս է հայտնել, որ շուտով կայցելի նաև Դոնեցկ և Լուգանսկ:
Նշվում է, որ նախօրեին Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անջատողականության ֆինանսավորման համար:
Անջատողականության ֆինանսավորման համար մարդիկ կպատժվեն 3-7 տարվա ազատազրկման: