09/07/2014 15:34
Սիրիայի ընդդիմությունը նոր ղեկավար է ընտրել
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի Ստամբուլի կենտրոնատեղիում կայացած ընտրություններում հաղթանակ է տարել Հադի Ալ-Բահրան:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցել է 3 թեկնածու՝ Հադի Ալ-Բահրան, Մուվաֆակ Նիրաբիան և Վալիդ ալ-Օմարին:
Ալ-Բահրան 118 ձայներից ստացել է 62-ը և ընտրվել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար:
Սիրիայի ընդդիմության նոր ղեկավարը նպատակ ունի շարունակել պայքարը Բաշար Ասադի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ:
Ալ-Բահրան ծնվել է Դամասկոսում՝ 1959թ.-ին, սակայն կյանքի մեծ մասը անցկացրել է Սաուդյան Արաբիայում, որտեղ մի շարք ընկերությունների և մասնավոր հիվանդանոցների սեփականատերն է հանդիսացել:
Նշվում է, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիա ստեղծվել է 2012թ.-ին՝ Դոհայում, Բաշար Ասադին տապալելու համար:
Սկզբից նրանց կենտրոնատեղին գտնվում էր Եգիպտոսում, սակայն հետագայում այդ երկրում անկարգությունների պատճառով տեղափոխվել է Ստամբուլ: