09/07/2014 09:17
Թոխմախի Մհերի դստեր պոլիկլինիկան մեքենա չունի, բայց բենզինի փող ստանում է
«Հայկական Ժամանակն» օրերս ահազանգ է ստացել, որ Երևանի «Նոր Արեշ» պոլիկլինիկայում պարբերաբար ու կանոնավոր վճարում-փոխանցումներ են կատարվում բենզինի համար այն դեպքում, երբ բժշկական այս հաստատությունը որևէ ավտոմեքենա չունի:
Պոլիկլինիկայի բալանսի վրա ավտոմեքենաներ չկան, բայց փոխարենը կան ղեկավարների անձնական ավտոմեքենաները, այն էլ՝ մի քանի հատ: Համաձայն թերթին հաղորդված տեղեկությունների, բենզինի համար գումարները փոխանցվում են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ կապվող բենզալցակայան: Իսկ «Նոր Արեշ» պոլիկլինիկայի տնօրենը Սեդրակյանի դուստրն է՝ Ասյա Սեդրակյանը:
«Գոյություն չունեցող մեքենայի համար բենզին գնելու խնդրի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալը, պարզվեց այնքան էլ հեշտ գործ չէ: Պոլիկլինիկայի ղեկավարությունն ու իր վերադասը խիստ գաղտնի գտնվեցին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք գործում են համագործակցված»,- գրել է թերթը: