09/07/2014 15:58
Օբաման Ադրբեջանում նոր դեսպանի թեկնածություն է առաջարկել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ադրբեջանում նոր դեսպան նշանակել Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտային, ով պետք է փոխարինի Ռիչարդ Մորնինգսթարին:
Trend գործակալության փոխանցմամբ՝ 2012թ-ից մինչև այս պահը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ռիչարդ Մորնինգսթարը, ում պաշտոնավորման ժամկետը լրանում է 2014թ.-ի օգոստոսին:
Սեկուտան հանդիսանում է ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկ հարցերով օգնականի առաջին տեղակալ:
2007-2009թթ.-ին Տոկիոյում և 2003-2007թթ.-ին Բեռլինում Սեկուտան համակարգում էր ԱՄՆ-ի կառավարության մասնակցությունը տնտեսական հարցերի ողջ շրջանակում:
Պետքարտուղարությունում Սեկուտան պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել և համակարգում էր էներգետիկ, առևտրային և տնտեսական հարցերը:
Նշվում է, որ Ռոբերտ Սեկուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է և ունի Գլոբալ մենեթմենթի դպրոցի և Ազգային ռազմական քոլեջի մագիստրոսի կոչում: