12/07/2014 17:20
Ադրբեջանը գնել է Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգեր (Տեսանյութ)
Բելառուսական «Տետրաէդր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը հայտարարել է, որ իրենք Ադրբեջան են մատակարարել Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգերի երկու մարտկոց:
1news.az-ի փոխանցմամբ` Նովիկը նշել է, որ «Стилет»-ը արդեն գտնվում են Ադրբեջանի ԶՈւ-ի տրամադրության տակ, իսկ իրենց ընկերությունը համագործակցում է Ադրբեջանի հետ 10 տարի:
Նշվում է, որ Т38 «Стилет»-ը ուկրաինա-բելառուսական արտադրության զենիթա-հրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի, արդյունաբերական և ռազմական օբյեկտների պաշտպանության համար՝օդային ցանկացած տեսակի հարձակումներից:
«Տետրաէդրը» ռադիոէլեկտրոնային զենքերի և ՀՕՊ համակարգերի արդիականցմամբ զբաղվող Բելառուսի առաջատար ընկերություններից է: