16/07/2014 16:10
Գ. Գյուրջյան. Պատմական քաղաքները պետք է ունենան միջուկի պահպանման սխեմա
Երևանում քանդվող շենքերի հարցում մեղքը միայն Մշակույթի նախարարությանը չէ, խնդիրը նաև Քաղաքաշինության նախարարությանն է վերաբերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը:
«Պատմական քաղաքների հատակագծերի մեջ պետք է լինի պատմական միջուկի պահպանման սխեմա, սակայն ես կարծում եմ, որ Երևանի հատակագիծը նման սխեմա չունի: Նոր փողոցները պետք է այնպես կառուցվեն, որ պատմական միջուկին չխանգարեն»,-ասաց Գ. Գյուրջյանը:
ԻԿՕՄՕՍ-Հայաստանյան գրասենյակի նախագահը անդրադարձավ լուրերի, թե վերջերս «Զվարթնոցում» տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո տաճարը կարող է հանվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ցանկից: Գ. Գյուրջյանն ասաց, որ միջոցառումները չեն կարող պատճառ լինել, սակայն կան այլ պատճառներ.
«5 տարի հետո երկիրը պետք է տեղեկություն տա ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն կառույցների վերաբերյալ, որոնք գտնվում են համաշխարհային պահպանության շարքերում: Միջոցառումների պատճառով հնարավոր է նկատողություն լինի, բայց ոչ հանվի»,-ասաց բանախոսը:
Նախորդող հրապարակումներ՝ «Զվարթնոց» թանգարանի վարիչի հեռախոսին պատասխանում է խանութի վաճառողուհին
«Զվարթնոցի» կերուխումի պատճառով մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից