16/07/2014 17:15
Հայկոն՝ հայրենիքում անցկացնելիք հանգստի և երաժշտական նոր նախագծի մասին
Արդեն ամռան առաջին կեսը ետևում է, իսկ որոշ հայ ստեղծագործողներ շարունակում են աշխատել: Նրանց թվում է նաև երգիչ, երգահան Հայկոն, ով Life.panorama.am-ին տեղեկացրել է, որ այս տարի ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում, քանի որ գործերը շատ են:
«Հիմա մեր ստուդիայում զբաղված ենք տարբեր երգիչների երգերով, այժմ, օրինակ, աշխատում ենք Եվա Ռիվասի ձայներիզի վրա, նաև գործ ունենք ֆիլմերի երաժշտությունների հետ»,-ասել է Հայկոն:
Ամեն դեպքում, երգիչը նախատեսում է այս ամառ գոնե մի քանի օրով մեկնել հանգստի. «Օգոստոսին իմ ծննդյան տարեդարձն է, հնարավոր է՝ այդ առիթով ընկերներիս հետ մի քանի օրով մեկնենք քաղաքից դուրս: Առհասարակ, շատ եմ սիրում Դիլիջանը, Ծաղկաձորը, Ղարաբաղը»,-ասաց Հայկոն՝ ընդգծելով, որ հանգիստը սովորաբար նախընտրում է անցկացնել բնության գրկում, ընդ որում՝ երգիչը սիրում է, երբ քաղաքից դուրս մեկնում է սեփական մեքենայով և ղեկին էլ ինքն է լինում:
Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: