16/07/2014 18:12
Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը ներկայացվելու է «Ոսկե ծիրան» փառատոնին
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված է լեհ-հայկական կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայր» ֆիլմը, որի ռեժիսորը Վահրամ Մխիթարյանն է։ Ֆիլմն առաջին լեհ հայկական համատեղ արտադրանքն է, որի պրոդյուսերներն են Վայդա Ստուդիան և Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության Ստուդիո Մունկան։ Ֆիլմի աշխատանքները համաֆինանսավորել են Լեհական ֆիլմ ինստիտուտը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Նշենք, որ «Կաթնեղբայր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեհաստանում Կրակովի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմը ստացել է ժուրիի հատուկ մրցանակը։ Համալեհական դեբյուտների Կոշալինի «Երիտասարդները և ֆիլմը» կինոփառատոնի ընթացքում ֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է «Յանտար 2014» մրցանակին։
Ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի հուլիսի 18-ին ժամը 22:00 Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճում և Պողոսյան այգիներում։
Հավելենք, որ Վահրամ Մխիթարյանը այժմ ապրում և աշխատում է Լեհաստանում: