17/07/2014 18:36
Եղեգնաձորում կայանալու է «Եղեգեաց» փառատոնը
Եղեգնաձոր քաղաքում` Մոմիկի անվանզբոսայգում, վաղը տեղի է ունենալու «Եղեգեաց» փառատոնը: Այն կազմակերպվում է «Լույս» հիմնադրամի, Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի քաղաքապետարանըի,Վայոց Ձորի մարզային զարգացման ու համագործակցության կենտրոնի, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Վայոց Ձորի մարզային կենտրոնի և Սյունիք Զարգացում ՀԿ-ի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են «Լույս» հիմնադրամից:
Փառատոնի շրջանակներում Վայոց Ձորի բնակիչները ոչ միայն կցուցադրեն իրենց աշխատանքները, այլև հնարավորություն կստանան ճանաչվելու ու ներկայացնելու իրենց յուրօրինակաշխարհը: Առանցքային նպատակներն են` նորովի բացահայտել Վայոց ձորում ստեղծվող արվեստն ու արհեստը, բնակչության միջև միջհամայնքային ևն երհամայնքային կապեր ստեղծել:
Փառատոնի շրջանակներում Վայոց ձորի բնակիչներին և հյուրերին սպասվում է հետաքրքիր և ուրախ տրամադրությամբ լի օր՝ հագեցած նկարների ցուցահանդեսներով, ձեռագործ իրերի ցուցադրություններով, կավճանկարային գունավոր մրցույթներով և համերգային ծրագրով: Կազմակերպիչները հուսով են, որ անցյալ տարվա հաջողված փառատոնը կառուցվելիք նորանոր հաջողությունների մեծ բուրգի առաջին քարն էր:
Այս տարվա «Եղեգեաց» փառատոնը գալիս է ոչ միայն լրացնելու նախորդ փառատոնի նախագծերը, այլև կյանքի կոչելու նոր գաղափարներ ու մտքեր: