17/07/2014 18:25
Գոյացած հսկա անցքի տեսանյութը YouTube-ի նոր հիթ է դարձել (Տեսանյութ)
Ռուսաստանում Յամալ թերակղզում պատահաբար հայտնաբերված հսկա անցքը, որն ունի 60 մետր շառավիղ, շարժել է ամբողջ համացանցի հետաքրքրասիրությունը:
Vesti.ru-ի փոխանցմամբ` գիտնականների կողմից ուղղաթիռից պատահաբար տեսանկարահանված անցքի մասին տեսանյութը YouTube-ում դիտվել է 2.5 միլիոն անգամ:
Գիտնականները այժմ ուսումնասիրում են հողի մեջ գոյացած հսկա անցքը և տարբեր վարկածներ են առաջարկում նրա գոյացման հետ կապված: Որոշ գիտնականներ կարծում են, որ դա հնարավոր է երկնաքարի ընկնելու վայր լինի: