17/07/2014 17:25
Շարլիզ Թերոնն ու Շոն Պենը կամուսնանան այս ամռանը
Շարլիզ Թերոնն ու Շոն Պենը պատրաստ են օրինականացնել հարաբերությունները: Այս մասին հաղորդում է Ivona.bogmir.net կայքը:
Ութ ամիս շարունակվող հարաբերություններից հետո 38-ամյա դերասանուհին և 53-ամյա դերասանը պատրաստ են ամուսնության: Զույգն արդեն պատրաստվում է կարևոր իրադարձությանը, իսկ արտասահմանյան աղբյուրները հաղորդում են նոր մանրամասներ:
Հարսանեկան արարողությունը կկայանա այս ամռանը՝ Հարավային Աֆրիկայում, որտեղ ծնվել է դերասանուհին: Հարաբերություններն օրինականացնելուց հետո զույգը մտադիր է երեխա որդեգրել: Ի դեպ, Շարլիզը դաստիարակում է որդեգրած որդուն՝ Ջեքսոնին, իսկ Պենը՝ երկու երեխա ունի նախորդ ամուսնությունից: