21/07/2014 14:48
Աշոտ Աղաբաբյանը՝ Լիլիթ Կարապետյանի հայացքի մասին. Ի՞նչ է՝ հմայիչ չէ՞
ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի հերքում, որ երգչուհի Լիլիթ Կարապետյանին հաճոյախոսություն է արել Facebook-ում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Աղաբաբյանը:
Նշենք, որ պատգամավորի անվամբ ֆեյսբուքյան էջում հուլիսի 18-ին և հուլիսի 20-ին տեղադրվել են հաճոյախոսություններով լուսանկարներ, որոնցում կա Լիլիթ Կարապետյանը:
Մեր հարցին՝ արդյոք ի՞նքն է գրել այդ հաճոյախոսությունները, նա նախ ճշտեց, թե ինչի՞ մասին է խոսքը, ապա հակադարձեց. «Իսկ ի՞նչ է՝ հմայիչ չէ՞»:
Նրա խոսքով՝ Facebook-ում մարդիկ կարող են արտահայտել իրենց կարծիքը և ինքն էլ հաճախ «քոմենթներ» է գրում, և որևէ արտառոց բան սրանում չի տեսնում:
«Ես արձակուրդում եմ հիմա և ի՞նչ է, եթե մարդ պատգամավոր է, ուրեմն չի կարող հաճոյախոսություն անել: Եթե լավն եմ տեսնում, կիսվում եմ դրանով ֆեյսբուքում, օրինակ, նկարներով, եթե ոչ, ապա ոչ: Եվ կապ չունի, ով էր՝ Վարդիշաղը, Դուք, թե մեկ այլ մարդ, ես գրել եմ, որ հմայիչ հայացք ունի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք ինչպե՞ս է վերաբերվում երգչուհու արվեստին, նա պատասխանեց, որ «ինքը խոսել է միայն հայացքի մասին», խոսքը նրա երգերի մասին չէ: