21/07/2014 13:19
Արցախի նախագահն ընդունել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են եկեղեցու, պետության և հասարակության միջև կապերի ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության և պետականաշինության գործում՝ ընդգծելով, որ այն եղել է և կմնա համայն հայության համախմբման, ազգային ինքնության պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը: