21/07/2014 14:03
Խոցված «Բոինգ-777»-ով պետք է թռչեր Սահակաշվիլիի կինը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր նախկին կինը՝ Սանդրա Ռուլովսը պետք է թռչեր մալազիական «Բոինգ-777»-ով:
Argumenti.ru-ի փոխանցմամբ՝ Սանդրա Ռուլովսը հրավիրված է եղել Ամստերդամի համաժողովին, որպես առողջապահության միջազգային կազմակերպության դեսպան:
Նշվում է, որ Ռուլովսը շատ հոգնած էր և չէր ցանկանում միայնակ թողնել որդու և թռչել Ամստերդամ, այդ պատճառով նա չի օգտվել «Բոինգ-777»-ից:
Հիշեցնենք, որ մալազիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։
«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։
Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։
Այսօր ուկրաինացի ապստամբները հայտնել են, որ հայտնաբերել են երկրի արևելքում վթարված «Բոինգ-777» ինքնաթիռի «սև արկղերը», որոնք տեղափոխվել են Դոնեցկ: