21/07/2014 16:37
Թուրքիան կարող է ազատ տնտեսական գոտի ստեղծել Մաքսային միության հետ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ Թուրքիան նախաձեռնում է Մաքսային միության՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Թուրքիայի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծել:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ուլյուկաևը այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչու հետ բանակցություններից հետո:
Ուլյուկաևը նշել է, որ իրենք քննարկել են հնարավոր համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը՝ Մաքսային միության և Թուրքիայի միջև:
Նախարարը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել մինչև սեպտեմբեր ձևավորել աշխատանքային խումբ, որն ավելի մանրամաս կուսումնասիրի այդ հարցը:
Թուրքիան այս պահին ազատ առևտրի գոտու համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ: