21/07/2014 17:44
«Զոլետ» դեղահատերը անվավեր են ճանաչվել և դուրս կգան շրջանառությունից
«Հիմք ընդունելով գերմանական «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» ընկերության ներկայացրած հայտը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0101060914 գրությունը` մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանի Հանրապետությունում անվավեր է ճանաչվել «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» դեղագործական ընկերության արտադրության «Զոլետ, (բրիվուդին), դեղահատեր, 125մգ, (N7)» դեղի գրանցումը` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 18-ի թիվ 1739-Ա հրամանի»,- այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորագրության մեջ:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղը հանելու գործընթացը: