21/07/2014 18:37
Առանց այդ էլ ՏԻՄ ընտրությունները քաղաքականացված են. Է. Երիցյան
Առանց այդ էլ ՏԻՄ ընտրությունները քաղաքականացված են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ նշեց Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Նրա խոսքով` տեղական ինքնակառավարման մարմիններn արդեն իսկ քաղաքական ինստիտուտներ են: «Կուսակացական համայնքային ղեկավարը դա նորություն կամ հեծանիվ հորինել չէ: Խնդիրը նրանում է, որ աշխարհում տարբեր մոդելներ են գործում»,- նկատեց նա:
Երիցյանը վստահեցրեց, թե համամասնական ասելով նկատի ունի ոչ թե գյուղապետի ընտրությունները, այլ առհասարակ ավագանու ինստիտուտը:
«Ուղիղ ընտրությունները համայնքի ղեկավարի համար, դա լավագույն ինստիտուտներից մեկն է, որ երբևէ ստեղծվել է Հայաստանում: Խոշոր համայնքներում ավագանու ընտրությունները արդեն իսկ կուսակցական են, սակայն առաջարկվող փոփոխությունները թույլ կտան կուսակցական պատասխանատվությունը էլ ավելի ուժեղացնել»,- նշեց բանախոսը՝ հավելելով նաև, որ փոխարենը սակայն՝ այդ փոփոխությունները չեն սահմանափակի նաև անկուսակցականների հնարավորությունները:
«Երբ ասում ենք համամասնական, դա չի նշանակում միայն կուսակցական: Քաղաքացիական նախաձեռնությունների շնորհիվ կարող են ի հայտ գալ նաև անհատներ, ովքեր կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին»,-ասաց նա:
Երիցյանը բացատրեց, որ համամասնական ընտրականարգին անցնելը տուրք չի տա մեծամասնական ընտրակարգին: Նրա խոսքով՝ ըստ ԸՕ-ի՝ ընտրությունների ժամանակ կուսակցությունները մոբիլիզացնում են ակտիվիստներին: «Հիմա շատ կուսակցություններ գյուղերում էլ չունեն ակտիվիտներ, բայց ընտրությունների ժամանակ մարդկանց մոբիլիզացնում են: Այսինքն՝ կուսակցությունները հնարավորություն են ունենում շարունակաբար այդ մարդկանց մասնակցությունը ապահովել: Նախորդ ՏԻՄ ընտրություններին օրինակ՝ կուսակցությունները իրավունք ունեին առաջադրել համայնքի ղեկավար, բայց կուսակցությունները նախընտրել էին ինքնառաջադրվել»,- մանրամասնեց Երիցյանը՝ շարունակելով, որ ըստ էության, ավագանին ինքը թիմային ինստիտուտ է:
Նա նշեց, որ ընտրական համակարգը ոչ միայն Հայաստանում է քաղաքականացված, այլև ամբողջ աշխարհում, ինչը շատ բնական երևույթ է: «Կուսակացական համակարգը միավորում է 3 ընտրական ինստիտուտներին՝ ՏԻՄ, խորհրդարանական, նախագահական: Այսինքն՝ ուզենք թե չուզենք, այս փոփոխությունները անդրադառնալու են նաև 2018 թվականի ընտրությունների վրա»,- ընդգծեց նա:
Հարցին, թե արդյո՞ք այս բարեփոխումներ չեն փոխկապակցվում սահմանադրական նոր բարեփոխումների հետ՝ բանախոսը նշեց այսպես. «Ընդհանուր առմամբ՝ ավագանու ինստիտուտը չի կարող ակտիվանալ օբյեկտիվորեն, քանի դեռ տեղական իշխանությունները ունեն շատ քիչ լիազորություններ ու ֆինանասներ: Եթե գյուղերի ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերում, դրա պատճառն այն է, որ ընտրության համար դաշտ և ընտրական հետաքրքրություն չկա: Խորհրդայի տարիներին տեղական իշխանությունները ընտրություններին մասնակցում էին տաք ջուր, սառ ջուր, հարսանիք, թաղում կազմակերպելով, իսկ այսօր արդեն ժամանակները փոխվել են: 915 համայնքների և Երևանի բյուջեն միասին կազմում է մեր բյուջեի ընդամենը 10 տոկոսը: Սա նշանակում է, որ հետաքրքրությունը համայնքային ընտրությունների նկատմամաբ շատ պասիվ է: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին՝ շրջանառվող կոմպլեկցիայի մեջ շրջանառվող կետեր կան, որոնք զուտ տեխնիկական բնույթ են կրում: Մեր առաջարկները կառավարությանն ենք տրամադրել և պատասխանել են ,որ քննարկումները կկազմակերպեն»,-եզրափակեց նա: